ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ թեև ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե սառեցրել են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, չեն խոչընդոտում ՀԱՊԿ որոշումների ընդունմանը:
«Պետք է կողմնորոշվես՝ կամ-կամ: Հիմա այս իշխանությունները ասում են՝ մենք դիվերսիֆիկացնում ենք: Որ ուղղությամբ ուզում են դիվերսիֆիկացնեն, այդ ուղղությունը երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեր մոտ մասնակցեք զորավարժությունների։
ՀԱՊԿ էլ չեն գնում, որովհետև իմ կարծիքով, Ադրբեջանը թույլ չի տալիս։
Մանրամասները՝ տեսանյութում

