Աթաթուրքի մահվան օրը անարգել են նրա արձանները

Թուրքիայի Իզմիր քաղաքում հարձակում է կատարվել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրիների վրա։ Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել Աթաթուրքի մահվան օրը՝ նոյեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ անհայտ անձը կամ անձինք Աթաթուրքի կիսանդրու վրա կեղտոտ նյութեր են քսել, իսկ մյուս կիսանդրու վրա պարկ են հագցրել՝ նման կերպ անարգելով Աթաթուրքի հիշատակը։ Տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննություն է սկսվել և ձերբակալվել է մեկ հոգի։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, Թուրքիայում պարբերաբար անարգում են «թուրքերի հոր» արձանները։

Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։