Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտում (տեսանյութ)

Նոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։