Թուրքիայի նախագահը և գլխավոր ընդդիմադիրը մեկնում են ԱՄՆ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ-ը՝ մասնակցելու «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ղեկավար կոմիետի նախագահության ժողովին։ Նշվում է, որ նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ակնկալվում է, որ Օզելը ելույթի ընթացքում կանդրադառնա արաբա-իսրայելական հակամարտությանը և կկարդա Անկարայի հռչակագիրը, որը գրվել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի կոմիտեի»  հետ համատեղ։

Թուրքիայի նախագահ և իշխող  «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս  սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ ու ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։