Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան

Մեծ է հավանականությունը, որ նոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին ԱԺ-ում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իմ հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը պատրաստել է նոր Սահմանադրության նախագիծ։ Հրապարակման պահից կսկսեն հանրային քննարկումները և կընդունվեն առաջարկներ, կքննարկվեն առաջարկներ, և դա իհարկե կտևի այնքան ժամանակ, մինչև մենք համոզվենք, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարար չափով քննարկված է հանրության շրջանում, և որից հետո արդեն կկազմակերպենք նոր Սահմանադրության նախագծի հետագա քննարկումը։ Մենք դա կլրամշակենք, կմշակենք, կառավարությունը նախագիծը կընդունի և սահմանված կարգով կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովում կսկսեն քննարկումները և հետագա իրադարձությունները կախված կլինեն այդ քննարկումներից։

Բայց ուզում եմ ասել նաև, որ իհարկե հասկանում եմ և արձանագրում եմ, որ Ազգային ժողովում քննարկումների պահին իմ նշած հարցերի առնվազն մեծ մասի պատասխանները կառավարությունը պետք է ունենա, նկատի ունեմ խորհրդարանական քննարկումները պիտի որոշակիորեն համադրվեն այս տրամաբանության հետ և մենք առաջիկայում, ինչպես ասացի, շատ ակտիվ կաշխատենք այս ուղղությամբ»։