Թուրքիայի նախագահը և գլխավոր ընդդիմադիրը մեկնում են ԱՄՆ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ-ը՝ մասնակցելու «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ղեկավար կոմիետի նախագահության ժողովին։ Նշվում է, որ նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Ակնկալվում է, որ Օզելը ելույթի ընթացքում կանդրադառնա արաբա-իսրայելական հակամարտությանը և կկարդա Անկարայի հռչակագիրը, որը գրվել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի կոմիտեի» հետ համատեղ։
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս սեպտեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ ու ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։

