Ո՞վ ծնեց Նիկոլին
Ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը «Դիտակետ» հաղորդաշարի շրջանակում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի 2018 թ․ իշխանազավթմանը՝ շեշտեց, որ մարդիկ, ովքեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին են մեղադրում Նիկոլին իշխանության բերելու մեջ՝ չարաչար սխալվում են, երրորդ նախագահը որևէ կապ չի ունեցել Փաշինյանի իշխանության գալու հետ՝ Նիկոլին ծնել է ժողովրդավարությունը, իսկ Սերժ Սարգսյանը միակ «կրիստալնի» մարդն է եղել։
«Հայաստանում ժողովրդավարություն կար, դրա համար Նիկոլը և նրա նմանները ծնվեցին, եթե չլիներ՝ Նիկոլի նմանը որտեղի՞ց կծնվեր։ Մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, որ թող չթողնեին ժողովրդավարություն լինի և այդպիսիք չէին աճի,-նկատեց ազատամարտիկն ու հավելեց, բայց եկեք չմոռանանք, որ այդ ժամանակահատվածում մենք աշխարհից օգուտներ էինք քաղում և մեր համար մեկ խնդիրը՝ մեր անվտանգությունն ու Արցախն էր։ Արցախ էինք ազատագրել, աշխարհը մեր կողմից էր, բանակցային գործընթացն էլ էր մեր օգտին, մեզ օկուպանտ չէին համարում, աշխարհը մեր թիկունքին կանգնած էր, Հայոց ցեղասպանությունն էին ճանաչում, բայց ասում էին, որ իրենց պահանջն էլ այն է, որ ժողովրդավարություն հաստատվի մեր երկրում, իսկ մենք՝ չէինք կարող դեմ գնալ աշխարհին ու Իրանի նման մեկուսանալ։
Մենք պիտի գնայինք աշխարհին ընդառաջ՝ մեր ազգայինը պահելով, վատ երևույթների դեմ էլ՝ ինչքան հնարավոր է պայքարելով, որը արվում էր։ Պիտի ժողովրդավարություն հաստատեինք, որովհետև այդ ժամանակ անգամ Ռուսաստանն էր գնում դեպի Եվրոպա, իսկ մենք փոքր Հայաստան, այն էլ այսպիսի խնդիրների մեջ, այսպիսի թշնամիներով շրջապատված չէինք կարող աշխարհին մերժել։ Հիմա չկա ժողովրդավարություն, իսկ Սերժ Սարգսյանի օրոք եղել է ժողովրդավարություն, ու մենք դրանից շահել ենք»,-ամփոփեց Դավիթ Մկրտչյանը։

