Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է գերիների փոխանակման գործընթացը
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատավամիջոցները։
Ավելի վաղ «Թուրանը» գրել էր, որ փոխանակումը տեղի է ունենալու այսօր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

