Իսրայելից տարհանվել է մի շարք պետությունների 101 քաղաքացի․ Չեռնոգորիայի ԱԳՆ
Իսրայելից կիրակնօրյա հատուկ չվերթով Չեռնոգորիա է տեղափոխվել հանրապետության, բալկանյան այլ երկրների, ինչպես նաև Շվեդիայի և ԱՄՆ-ի 101 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչը հայտարարել էր, որ ազգային ավիափոխադրող Air Montenegro-ն պատրաստ է թռչել Թել Ավիվ, սպասվում էր Իսրայելի իշխանությունների թույլտվությունը։
«Թել Ավիվից Պոդգորիցա է ժամանել 101 ուղևոր, այդ թվում՝ 50 Չեռնոգորիայի և 51 այլ երկրների՝ Ալբանիայի, Խորվաթիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սլովենիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի և Կոսովոյի քաղաքացիներ։ Օդանավակայանում նրանց դիմավորել է պետքարտուղար Ռոբերտ Մարկիչը»,- հայտնել են Չեռնոգորիայի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Չեռնոգորիայի վեց քաղաքացիներից, որոնք գտնվել են Իսրայելի հարավի Էյլաթ քաղաքում, երեքը հատել են Հորդանանի սահմանը, մյուս երեքը որոշել են մնալ Էյլաթ հանգստավայրում։

