Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար

Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանը ստացել է 83 ձայն, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է եղել 97 ձայն:

Արդյունքում Արևելյան Եվրոպայի պետությունների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն, և Բուլղարիան, որը ստացել է 160 ձայն: