Վաշինգտոնում կայացել է Միրզոյանի և Բլինկենի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։