Ոստիկանությունը կոշտ մեթոդներով բերման է ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է.

«Քիչ առաջ ՄԻՊ թեժ գծին հաղորդել եմ, որ ոստիկանությունը Երևանի փողոցներից մեկում կոշտ մեթոդներով բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին:

Հայտնել եմ նաև, որ այս պահին տեղեկություն չունեմ, թե որտեղ է գտնվում Միկա Բադալյանը:

Հիշեցնեմ, որ Միկա Դանիելյանն առաջին օրվանից մասնակցում է Ազատության հրապարակի հավաքին: Երեկ նա մասնակցել է նաև ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային»: