Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

Ինձ հաճախ են հարցնում ՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում։

Ասեմ…

Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։

Ադրբեջանի հետ որեւէ բանակցության չգնալ մինչեւ գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ.կմ թշնամին չի ազատել։

Առանց հիմնարար 3 սկզբունքների ու մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման չսկսել որեւէ բանակցություն։

Միջազգային բոլոր ատյաններում ՝ ԵԱՀԿ-ից մինչեւ ՄԱԿ,ԱՊՀ -ից մինչեւ ՀԱՊԿ դնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։

Բանակի վերազինում ։

Սա այն քայլերն են, որ չի արվել։

Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։

Ու հերիք է պատերազմով վախեցնեն։

Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը, Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է։

Խաղաղություն աղերսելով պատերազմներից անհնար է խուսափել։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից