Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:

