Էրդողանը ցանկանում է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է իր խաղաղության ջանքերը պսակել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումով»,- նշվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

