ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ղարաբաղում իրավիճակի ապաէսկալացիայի համար։
ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

