Հարցում Ադրբեջանում․ «Արդյո՞ք մեղավոր է Զելենսկին այն բանում, որ Ուկրաինան դարձել է պատերազմի թատերաբեմ»

«Յություբ» ցանցում բավականին ակտիվ «Musavat Tv» ադրբեջանական ալիքը անցկացնում է հարցում՝ ադրբեջանցիների շրջանում՝ հետևյալ թեմայով. «Արդյո՞ք մեղավոր է Զելենսկին այն բանում, որ Ուկրաինան դարձել է պատերազմի թատերաբեմ։

Արդյունքները՝

❗️74% – Զելենսկին ընդհանրապես մեղավոր չէ։ Նա հերոս է։

❗️6% – Մեղավոր է այնքան, ինչքան Պուտինը։

❗️20% – Մեղավոր չէ, բայց սխալներ թույլ է տվել։

Այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է մոտ 1100 մարդ։

 

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյան