Ուկրաինայում ադրբեջանական դեսպանատան բոլոր ներկայացուցիչները Կիևից տեղափոխվել են Լվով
Հայտնում են, որ դեսպանատան տեղափոխումը Լվով արվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Հետաքրքիր է, որ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ողջ ընթացքում ադրբեջանական հանրության սուր քննադատության թիրախում է հայտնվել Ուկրաինայում Ադրբեջանի լիազոր դեսպան Էլմիրա Ախունդովան։
Քննադատության հիմնական պատճառը Կիևում գտնվող ադրբեջանական դեսպանության անգործությունն է, սեփական քաղաքացիների տարհանման խնդիրներով չզբաղվելը, Բաքվից Կիև մեկնած լրագրողներին որևէ աջակցություն չցուցաբերելը և այլն։
Ըստ շրջանառվող տարբեր տեղեկությունների Էլմիրա Ախունդովան, ով համարվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի մերձավորներից, լքել է դեսպանատան տարածքը և վերադարձել Ադրբեջան դեռ մեկ շաբաթ առաջ։
Ստեղծված իրավիճակում Կիևում գտնվող ադրբեջանցիների խնդիրներով միայն զբաղվում է Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ակտիվ անդամներից Ջալալ Հուսեյնովը։

