Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաև բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել:

Դեռևս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում և լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երևում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական և ադրբեջանական սահմանապահ զորքերն են:

Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում