Վրաստանն արտաքսել է 91 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 91 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Հորդանանի, Հայաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Սուդանի, Ուգանդայի, Ֆիլիպինների, Չինաստանի, Իրաքի և այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Georgia Online» պորտալի տվյալներով՝ 2025 թվականին միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են ավելի քան 3700 մարդու։