Պեսկովը հրաժարվել է բացահայտել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մանրամասները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների մանրամասները։
Կրեմլի խոսնակին լրագրողները հարցրել են, թե արդյոք բանակցողները քննարկում են Սև և Ազովի ծովերում նավարկության վերականգնման հարցը։
«Ոչ մի մանրամասն, միայն բանակցությունների սեղանի շուրջ», – պատասխանել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է գնահատել Աբու Դաբիում եռակողմ հանդիպման ավարտից առաջ ուկրաինական կարգավորման վերաբերյալ կոնկրետ համաձայնությունների հասնելու հավանականությունը։

