Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ Եվրասիայի տարածքում․ առանձնահատկություններն ու հեռանկարները» խորագրով թեմատիկ քննարկման շրջանակում։
«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել ընդլայնման մասին, մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր, ինչպես նաև ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում մի շարք այլ պետությունների նկատմամբ։
ՆԱՏՕ-ն իր կազմում ներառեց Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ հակառակ նախկինում տրված խոստումներին, որ նման քայլ չի իրականացնելու», — ասել է նա։

