Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ էլեկտրոնային վիզայի պահանջները կմեղմվեն
Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները։ Այս մասին որոշվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Գործադիրը նշել է, որ այդ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ դրանք կարող են խանգարել կառավարության սահմանած վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։

