Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով անվտանգ երթուղիների շուրջ. Press TV

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների շուրջ և այդ մասին տեղեկատվությունը փոխանցելու են միջազգային մարմնին։ Այս մասին հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։

«Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցման անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների և համապատասխան միջազգային մարմնին դրանք փոխանցելու եղանակի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։