Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են. Շոյգու

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքի և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են: Այդ մասին ընդգծել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Ամիրայության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մուտտակիի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բացարձակապես անընդունելի ենք համարում Արևմուտքում հնչող հայտարարություններն Աֆղանստանի տարածք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին: Երևի պատմությունն սրանց ոչինչ չի սովորեցնում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակը Արևմուտքի ներկայացուցիչների՝ աֆղանական հողում անպատասխանատու 20-ամյա ներկայության արդյունք է։