Իտալիայում համընդհանուր գործադուլ է. Adnkronos

Իտալիայում ընթանում է համազգային գործադուլ՝ ընդդեմ պետական բյուջեի նախագծի։ Այս մասին հաղորդում է «Adnkronos» գործակալությանը:

Գործադուլը հայտարարել է Աշխատանքի իտալական համընդհանուր կոնֆեդերացիան, որը երթ է անցկացնում Հռոմի կենտրոնում. միջոցառման ավարտին ելույթ կունենա խոշորագույն արհմիության քարտուղար Մաուրիցիո Լանդինին: Իտալիայի տարբեր քաղաքներում նախատեսված են երթեր և ցույցեր:
Գործադուլի հիմնական պատճառը, որն ընդգրկել է տրանսպորտային ոլորտը, բժշկական և կրթական հաստատությունները, բողոքն է վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարության կողմից առաջարկված հաջորդ տարվա բյուջեի դեմ: Փաստաթղթում, որն առայժմ խորհրդարանում քննարկվում է փոփոխությունների ներկայացմամբ և պետք է ընդունվի մինչև տարեվերջ, զգալիորեն կրճատվել են սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության ծախսերը: Ցուցարարների հիմնական թեզերից մեկը մնում է անհամաձայնությունը ռազմական ծախսերի ավելացման հետ:
 
Ակնկալվում է, որ գլխավոր երթին կմասնակցեն նաև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Գործադուլին աջակցում են բազմաթիվ ասոցիացիաներ ու արհմիութենական միավորումներ, ինչպես նաև ուսանողական կոլեկտիվներ, որոնք վերջին ամիսների ընթացքում բողոքի ակցիաներ են իրականացնում: