Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացված ցույցն ավարտվել է ոստիկանների և ակցիայի մի խումբ մասնակիցների բախումներով
Իսպանայի Բարսելոնա քաղաքում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացված ցույցն ավարտվել է ոստիկանների և ակցիայի մի խումբ մասնակիցների բախումներով։ Այս մասին հայտնել է «El Pais» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան կատալոնական մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքի ավարտից հետո իրավապահները զգուշացրել են ցուցարարներին ցրվելու անհրաժեշտության մասին, սակայն շատերը մնացել են։ Ակցիայի մասնակիցների մի խումբ ոստիկանների ուղղությամբ սկսել է նետել ապակյա շշեր և այլ առարկաներ։ Տեղական ժամանակով մոտ 22:15-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ուժ են կիրառել կարգազանցների նկատմամբ, որոնք նաև հրդեհել են աղբամաններ։
Արդյունքում ձերբակալվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Առնվազն 28 ոստիկան ստացել է վնասվածքներ։

