Իրանի խորհրդարանում գրանցել են արտգործնախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկության հարցը

Այն դեռևս չի փոխանցվել Մեջլիսի նախագահությանը, բայց արդեն գրանցված է համակարգում։ Միևնույն ժամանակ ԱԳ նախարարի իմպիչմենտի հարցման գրանցումը չի նշանակում դրա ներառում խորհրդարանի բաց նիստի օրակարգում։
Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողը խորհրդարանի պատգամավոր, ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Ամիր Հոսեյն Սաբեթին է։ Որպես պատճառ են նշվել Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Աբբաս Արաղչիի վերջին շփումները, որոնք իբր տեղի են ունեցել առանց ԻԻՀ գերագույն առաջնորդի թույլտվության։