Վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23/24-ին հայտարարված վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։
«Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են «երևան Ջուր» ընկերությունից։
Սեպտեմբերի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված
ժամը 11:40- 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
ժամը 11:40- 19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը:
ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի ք.Եղեգնաձոր Արսենյանի 2-5, 31 Շենքերի , Գր.Նարեկացու 3-3/4 կենտ Շենքերի , Շահումյանի 17-26 Շենքերի ջրամատակարարումը:
ժամը 10:40- 16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի ք.Մասիս Կայարանի ջրամատակարարումը:
ժամը 09:30- 15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

