Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով ցրել է հանրապետության կառավարությունը և հանձնարարել նախարարների կաբինետին կատարել իրենց պարտականությունները մինչև գերատեսչությունների ղեկավարների նոր կազմի հաստատումը։ Այս մասին տեղեկացնում են ղազախական ԶԼՄ-ները։
Կառավարությունը պարտավոր է հրաժարական տալ՝ համաձայն Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 69-րդ հոդվածի 1-ին կետի և «Ղազախստանի Հանրապետության կառավարության մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի։
«Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականի կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության նորընտիր Քուրուլթային (Ղազախստանում «Խորհրդարան» տերմինը փոխարինվել է «Քուրուլթայ»-ով՝ համաձայն Ղազախստանի նոր սահմանադրության,-խմբ․), հրամանագրում եմ. Ղազախստանի Հանրապետության կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչև Ղազախստանի Հանրապետության կառավարության նոր կազմի հաստատումը», – նշվում է փաստաթղթի տեքստում։

