Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ. Էրդողանը խոսել է Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ելույթ է ունեցել «ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» միջոցառման ընթացքում։ Նա անդրադարձել է 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձին, Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանությանն ու երկրի անցած ճանապարհին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Խոսել է նաև Թուրքիայի վերջին տարիների արտաքին և անվտանգային քաղաքականության մասին՝ անդրադառնալով երկրի դիվանագիտական նախաձեռնություններին, ռազմարդյունաբերության զարգացմանը, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ճգնաժամերում Թուրքիայի ունեցած դերակատարությանը։
Այս համատեքստում Էրդողանը նշել է․ «Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել, մենք ներկա ենք եղել մեր բոլոր հնարավորություններով»։

