ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ Միրզոյանը ներկայացրել է TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը

TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը։