Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ավարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն ավարտվել է: Այսպես է նա պատասխանել Անկարայում լրագրողների հարցերին՝ երկրների միջև կնքված խաղաղության համաձայնագրերի վերաբերյալ, հաղորդում է SkyNews-ը։
«Դա շատ հետաքրքիր հարց է։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ», – նշել է հանրապետականը։

