ԵԱՏՄ-ի կայունությունը պայմանավորված չէ անդամակցության վերաբերյալ Հայաստանի որոշումից. Մատվիենկո
Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Կառույցն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է»,- Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում ասել է Մատվիենկոն։

