ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնել Կաթողիկոսին
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտնվել է, մեղմ ասած, վատ իրավիճակում։ «Վովան և Լեքսուսը» նրան ստիպել են խոստովանել, որ պատրաստ է աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավին ու գործողություններին:
Ռուս հայտնի պրանկերներ «Վովանը և Լեքսուսը» (իսկական անունները՝ Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ու ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյան։
Այս մասին նշվում է ռուսական Առաջին ալիքի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։
Եվրոպացի գործիչը հավատացել է դրան։
«Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին»։
Ռեպորտաժում նաև ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ իրականում՝ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։
«- Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։
– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։
– Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։
– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

