Մենք պետք է վերանորոգենք ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղին և բացենք սահմանները․ Փաշինյան
Անթալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է թուրքական «TRT World» հեռուստաալիքի լրագրող Քյուբրա Աքքոչի հարցերին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Հարց․ Ինչ վերաբերում է երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներկայումս ո՞ր փուլում ենք գտնվում։
Փաշինյան․ Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մեր միջև շատ դրական երկխոսություն է ընթանում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հարց․ Ինչ վերաբերում է տարածաշրջանային փոխկապակցվածությանը, կարևորո՞ւմ եք երկու երկրների միջև գործընկերությունը։
Փաշինյան․ Այո՛, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք մեր երկրների միջև երկաթուղին և բացենք սահմանները, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

