Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։

1 Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիրը։
2 Ֆինանսական և բանկային համակարգում կգործարկվի նոր «Ստոպ» գործիքը։
3 Եկամուտների համալիր գնահատման հիման վրա կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։

4 ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ։
5 Փոփոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգը։
6 Երրորդ երկրներից ներմուծվող և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

7«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով սահմանվում են թերություն ունեցող ապրանքների համար պարտադիր 2 տարվա երաշխիք և արգելվում է սպառողներին մոլորեցնող համեմատական գովազդը
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: