Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ին․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ, մասնավորապես՝ ամերիկյան տարածքում, անհանսգտություն է առաջացնում։ Այս մասին գրում է Ռոյթերսը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ համաձայն չէ պապի դիրքորոշման հետ։ Վենսը, սակայն, կաթոլիկ է։
Վենսը նշել է, որ կաթոլիկ եկեղեցու և այլ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ իր շփումներում փորձում է համոզել նրանց ԱՄՆ ներգաղթային քաղաքականության հիմնավորվածության մեջ։
«Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամաբար չենք տրամադրված այս հարցում», – ասել է փոխնախագահը։
Քաղաքական գործիչը կոչ է արել կրոնական առաջնորդներին երկխոսության, բայց նաև հիշեցրել նրանց, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները։
Լևոն XIV պապը բազմիցս քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից սկսված հակամիգրացիոն արշավը։

