Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով գալիս են

Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են:

Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս: 

Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:

Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում է, մեկին կալանավորում, մյուսին սպառնում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան