Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի ժամանակ․ ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ

Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի ժամանակ. Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուդմիլա Մարկինան ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին իր դիտարկումները։ Գրում է ArmeniaSputnik-ը։
Լյուդմիլա Մարկինան կարծում է, որ Հայաստանում ձայների հաշվարկի ընթացակարգը բավականին խրթին և անհիմն բարդ է։
«Սա հսկայական բեռ է ԿԸՀ անդամների համար։ Չնայած բավարար նախապատրաստական աշխատանքներին` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները շփոթվել էին ձայների հաշվարկի և արձանագրությունների կազմման ժամանակ. այս ընթացակարգը բավարար չափով չի մշակվել։
Դիտորդները հատուկ ուշադրություն են դարձրել զինվորական անձնակազմերի մեծ խմբերի քվեարկության կազմակերպմանը ընտրատեղամասերում։ Դիտորդների հետ կապված ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում ՝ անհայտ անձինք` առանց բեյջերի, պահանջել են ոչնչացնել արձանագրված խախտումներով փաստաթուղթը, բայց դրությունը հնարավոր է եղել փրկել», – նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։