Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։

Այս մասին Կայա Կալասը հայտարարել է ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ՝ մասնակցությունը (խմբ․՝ նկատի ունի մասնակցությունն ընտրություններում) իսկապես լավ էր, և, իհարկե, ձայները հաշվվում են։ Բայց հիմա, կարծես, Հայաստանի ժողովուրդը, չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանն, այնուամենայնիվ, ընտրել է եվրոպական ապագան, ինչը լավ բան է։ Իհարկե, մենք փորձում ենք հնարավորինս օգնել նրանց, նաև նրանց ապագա բարեփոխումների հարցում»,-հայտարարել է Կալասը։