Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 2
Սկիզբը՝ այստեղ
Նիկոլ հայադավն օրերս դիմել է կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակին՝ կիսաճշմարտությանը, որից հաճախ է օգտվում հենց ինքը՝ մեծ մոլորեցնողը, այսինքն՝ Սատանան:
Փորձելով մոլորեցնել իր ընտրողներին և, ընդհանրապես, հայաստանյան հանրությանը, նրանցից թաքցնել իր և իր ոհմակի (չարախմբի) հակառուսական քաղաքականության ծանր հետևանքները, այլ կերպ ասած, ընտրություններից առաջ փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ, Նիկոլը հանդես է եկել կիսաճշմարտությամբ՝ հայտարարելով, թե Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրման արգելքն «աշխատանքային իրավիճակ» է և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում սովորական պրակտիկա:
Այո, ԵԱՏՄ ներսում, երբ միության անդամ այս կամ այն պետությունից ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետություն արտահանվող, մատակարարվող ապրանքը չի համապատասխանում անվտանգության, որակի սահմանված չափանիշներին, դրա մուտքը տվյալ պետության տարածք սահմանից արգելվում է, իսկ եթե արդեն ներկրված է, իսկ համապատասխան նորմերի խախտումը հետո է հայտնաբերված, արգելվում է իրացումը, ապրանքը հանվում է շրջանառությունից: Սա, սակայն, ճշմարտության միայն մի մասն է, մի կեսը, իսկ մյուս կեսը, որը Նիկոլը թաքցրել, չի ներկայացրել, այն խորհրդանշական ու շատ խոսուն փաստն է, որ Հայաստանից ՌԴ ծաղիկների և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման արգելքը սահմանվել է հենց նույն օրվանից՝ մայիսի 22-ից, իսկ հաջորդ օրը նաև հայտարարվել Հայաստանից մի շարք ալկոհոլային խմիչքների արտահանման արգելքի մասին:
Ինչպես նշված է Ռոսսելխոզնադզորի կողմից Հայաստանի համապատասխան գերատեսչությանն ուղղված նամակում, «2026 թվականի անցած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 39 միլիոն հատ կտրված ծաղիկ: Դրանցում բացահայտվել է կարանտինային օբյեկտների առկայության 135 դեպք, որոնցից 133-ը՝ արևմտյան ծաղկային (կալիֆորնիական) թրիփսի, 1-ը՝ սև ցիտրուսային սպիտակ ճանճի, և 1-ը՝ ծխախոտի սպիտակ ճանճի»։
Վերոնշյալ դեպքերը բացահայտվել են ոչ թե վերջին օրերին, այլ 2026թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 20-ը կամ 21-ը ժամանակահատվածում, սակայն ավելի վաղ Հայաստանից ՌԴ ծաղիկների արտահանումը չի արգելվել, և միայն անցյալ շաբաթավերջին հայտարարելով հայկական կողմի անբավարար վերահսկողության մասին, Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Հայաստանից ՌԴ ծաղիկների արտահանումը մայիսի 22-ից արգելելու մասին:
Ռուսաստանի մեկ այլ գերատեսչություն՝ Ռոսպոտրեբնադզորը, «զարմանալի» զուգադիպությամբ էլ հենց նույն օրվանից կասեցրել է ՌԴ տարածքում «Ջերմուկ»-ի բոլոր խմբաքանակների ոչ միայն ներմուծումը, այլև արդեն իսկ Ռուսաստան ներկրված խմբաքանակների շրջանառությունը, իրացումը, թեև դժվար է պատկերացնել, թե արդեն իսկ ՌԴ ներկրված «Ջերմուկ»-ի խմբաքանակների առնչությամբ Ռոսպոտրեբնադզորին դեռ սահմանից, այսինքն՝ ավելի վաղ հայտնի չէր, որ դրանցում հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակությունը գերազանցում է արտադրանքի մակնշման մեջ նշված տեղեկություններին, ինչը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտում է, իսկ արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ ապակողմնորոշումը, ինչպես նշված է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ, «կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման, առողջության վատթարացման»:
«Ջերմուկ»-ի ներմուծման արգելքի հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ հայտնաբերել է Հայաստանից անորակ ալկոհոլային արտադրանք և դադարեցրել դրա իրացումը Ռուսաստանում. այս մասին «РИА Новости»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկատվություն է ուղարկվել արտադրանքի իրացումը կասեցնելու և Հայաստանից անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- նշված է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ:
Խոսքը «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրանքների մասին է։ Ռոսպոտրեբնադզորում որոշակիացրել են, որ խախտումներ են հայտնաբերվել «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինու և «Վեդի Ալկո» Խարջի, Т3 «Առնիի լեգենդներ» չոր սպիտակ գինիների բաղադրության մեջ:
Թունդ խմիչքների շարքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել «Армянского коньяка 5 звезд», ինչպես նաև «КВ» յոթնամյա «Шахназарян ХО» կոնյակներում:
Բացի ծաղիկներից, «Ջերմուկ»-ից, ալկոհոլային մի շարք խմիչքներից, արգելվել է Հայաստանից ՌԴ նաև մրգերի, բանջարեղենների ներմուծումը: Ականատեսները սոցիալական ցանցերում մայիսի 22-ին պատմում էին, որ սահմանի մոտ անհույս վիճակում կանգնած են վերոնշյալ ապրանքներով բեռնված, Հայաստանից ՌԴ ուղևորված առնվազն 40 ծանրաքարշ ու կցորդիչներով բեռնատարներ («ֆուռեր»)
Եվ հենց այստեղ էլ բռնվում է ճեպազրույցի ժամանակ Նիկոլ հայադավի արտահայտած սուտը, թե «Նման իրավիճակ վերջին 8 տարիների ընթացքում եղել է տասնյակ անգամ, և ոչ միայն բուսասանիտարական, այլ խնդիրներ ևս եղել են՝ կապված այլ ապրանքների հետ…»: Նիկոլի պես ստել է նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը՝ News.am-ի հետ զրույցում հայտարարելով, թե Ռուսաստան հայկական ապրանքների ներկրման հետ կապված խնդիրներ նախկինում էլ են հանդիպել, և հույս հայտնել, որ կողմերը կգտնեն խնդիրների լուծումը:
Այո, կրկնում ենք եղել են, սակայն տարբեր տարիների, առանձին-առանձին, բայց ոչ թե միանգամայն տարբեր ապրանքներում հայտնաբերված խախտումների մասին գրեթե միաժամանակյա հայտարարություն ու միաժամանակյա արգելք, ինչից դժվար չէ հասկանալ կատարվածի քաղաքական ենթատեքստը և ուղերձը՝ ուղղված թե՞ Նիկոլին և իր ոհմակին, թե՞ հայաստանյան ընտրողներին:
Հիմա տեսնենք, թե «զարմանալի» զուգադիպություն ունեցող վերոնշյալ արգելքներն ինչի հետ են «զարմանալիորեն» զուգադիպում: Դժվար չէ նկատել, որ դրանք համընկնում են Նիկոլի և իր ոհմակի հակառուսական հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև շատ կարճ ժամանակային տարբերությամբ նախորդում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Կատարվածի քաղաքական ենթատեքստն իշխանությունների մասով հետևյալն է՝ գնացեք ու մտածեք, թե ինչ եք հայտարարում, ինչ եք անում, իսկ ընտրողների մասով՝ մտածեք, թե ում եք ընտրում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

