Փաշինյանը պարզաբանել է Միրզոյանի՝ «թուրքերը այսօր բացում են» արտահայտությունը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է այսօր քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում է, թե «թուրքերը այսօր բացում են»։

Փաշինյանը մասնավորապես պարզաբանել է, որ երբ ապրանքը արտահանում ենք որևէ տեղ՝ պետք է նշվի հասցեատեր՝ առաքման երկիրը։

«Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն, տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում են։ Հիմա իրենք ձևակերպումը փոխվել է, հիմա նշում են, որ որպես առաքման երկիր՝ Հայաստանը նշվի»,- պարզաբանեց Փաշինյանը։