Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը պետք է ավարտին հասցնի Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը. միայն այդ դեպքում այն իմաստալից կլինի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ պատրաստ կլինի ցանկացած պահի հանդիպել Զելենսկու հետ՝ Մոսկվայում, ինչպես նաև ցանկացած այլ վայրում բանակցությունների համար։
«Սակայն հանդիպելը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե գործընթացն ամբողջությամբ ավարտվի», – լրագրողներին ասել է Պեսկովը։

