Հայաստանը կվավերացնի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանը կվավերացնի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ընթացքում հավանություն տվեց նախագծին և այն ուղարկեց ԱԺ` վավերացման։
Նախագծում նշվում է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Դրա կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ 3 պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

