Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․
Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հոդված 19. 2. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։
Այսպես՝
Պետության առաքելությունը չի կարող պայմանական լինել։ Այն չի սկսվում ու ավարտվում քաղաքական նպատակահարմարությամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ ասում է․
պետությունը պարտավոր է նպաստել այլ պետություններում հայոց լեզվի, մշակույթի և պատմական ժառանգության պահպանմանը։
Սա ցանկություն չէ, սա պարտավորություն է։
Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում նման հարցերը օրակարգ բերելն ճիշտ չէ», նա փաստացի ասում է՝
պետությունը պատրաստ է ժամանակավորապես հրաժարվել իր սահմանադրական պարտականությունից։
Բայց հարց է առաջանում․
ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը։
Եթե այսօր կարելի է «հանել օրակարգից» մշակութային ժառանգության պաշտպանությունը, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է «հանել» ցանկացած այլ իրավունք կամ պարտավորություն՝ արդարացնելով քաղաքական իրավիճակով։
Սա վտանգավոր նախադեպ է։
– Սահմանադրությունը չի նախատեսում «բացառություններ» քաղաքական հարմարությունից ելնելով։
– Պետությունը չի կարող հրաժարվել իր պարտականությունից՝ առանց խախտելու իր իսկ հիմնարար օրենքը
– Իշխանությունը, որը դա անում է, պետք է բացատրի՝
արդյոք ինքն իրեն վեր է դասում Սահմանադրությունից։
Եթե մենք լռում ենք, երբ խախտվում է Սահմանադրությունը, ապա վաղը չենք կարող պահանջել, որ այն պաշտպանվի։
Հ․ Գ․ Իսկ ավելի նողկալին այն է, որ պետական պաշտոնյան, սահմանադրական պարտականությունը պատվիրակում է “այդ մշակութային և պատմական ժառանգությունը կրողներին”, ասել է թե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մոռանալով, որ արդեն մեկ տարի է՝ ամոթալի հալածանք է սկսել Մայր Աթոռի և նրա գահակալի դեմ՝ մեկնարկը տալով հենց Շվեյցարիայում Հայ Եկեղեցու շահերը պաշտպանելու իրադարձությունից։

