ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը անորոշություն են ստեղծում ներդրողների համար. Օվերչուկ
Եվրոպական միությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը անորոշություն է ստեղծում նաև ներդրողների համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեք, իհարկե, իրավիճակը, որն այժմ ստեղծվել է, այն շատ մեծ անորոշություն է ստեղծում այդ թվում նաև ներդրողների համար»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ին անդամակցելու Երևանի ծրագրերի ֆոնին տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև ներդրումների կրճատում:

