Գյումրիում կկայանա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը
Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մշակութային միջոցառումը, որը կմիավորի արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին։
Հիշեցնենք, որ «Մենք կանք» կրթամշակութային մեծ համերգը առաջին անգամ կազմակերպվել էր 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և լայն արձագանք ստացել հանրության շրջանում։ Հանրային մեծ հետաքրքրության և դրական արձագանքների արդյունքում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն որոշում է կայացրել ծրագիրը դարձնել շարունակական՝ մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։
Ծրագրի առաջին կանգառը կլինի Գյումրի քաղաքը։
📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն
🗓️ Մայիսի 31
🕒 15։00-ից՝ ցուցահանդես
🕕 18։00՝ համերգ
🎟️ Մուտքն ազատ է

