Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրախների ցանկ
Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրախների ցուցակ այն դեպքի համար, եթե ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել հարձակումները Իրանի դեմ, սակայն դրանց հայտնաբերումն ու խոցումը կարող են ավելի բարդ խնդիր ներկայացնել, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին և ազգային անվտանգության փորձագետներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պենտագոնը մշակել է լրացուցիչ թիրախների ցուցակ այն դեպքի համար, եթե նախագահը որոշի վերսկսել ռազմական գործողությունները», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սակայն, ինչպես նշել են աղբյուրները, այդ թիրախներին հարվածներ հասցնելը կարող է ավելի դժվար խնդիր լինել, քանի որ դրանք հայտնաբերելն էապես ավելի բարդ է:

