ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին կհարվածի երկրի տնտեսությանը․ ՌԴ ԱԽ

Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական Միությանը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի ներդրումը կնվազեցնի զբոսաշրջիկների հոսքը և կհարվածի երկրի տնտեսությանը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ Անվտանգության խորհուրդը։

Անվտանգության խորհուրդն անդրադարձ է կատարել նաև ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից  դուրս գալու դեպքում հնարավոր զարգացումներին․

«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը նաև զգալիորեն կվնասի նրա մետաղագործությանը, խմիչքի, ծխախոտի և սննդի արտադրությանը, որի հետևանքով կանխատեսվում է մինչև մեկ երրորդով կրճատում։»

Ըստ ՌԴ ԱԽ-ի՝ ԵԱՏՄ մյուս երկրները զգալի բացասական հետևանքներ չեն ունենա․ կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։